
armtimes.com Իրանը կարող է Չինաստանից ստանալ զենք, որը կարող է անմիջականորեն սպառնալ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմանավերին։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ Թեհրանը մոտ է չինական CM-302 գերձայնային հականավային թևավոր հրթիռների գնման գործարքի ավարտին։
Այս հրթիռներն ունեն մոտավորապես 290 կիլոմետր հեռահարություն և թռչում են ցածր բարձրության և բարձր արագության վրա, ինչը զգալիորեն դժվարացնում է դրանց որսումը ռազմածովային հրթիռային պաշտպանության համակարգերի համար։
Ռազմական փորձագետները նշում են, որ այս բնութագրերը CM-302-ը հատկապես վտանգավոր են դարձնում մակերեսային թիրախների, այդ թվում՝ Պարսից և Օմանի ծոցերում գործող ամերիկյան ավիակիրների և ականակիրների համար։