Ինչպես կարելի է արձանագրել, ՔՊ-ականներն իրենց ելույթներում ջանում են դեմոնիզացնել ՌԴ-ին, և Լիլոյի թափանցիկ ակնարկը հենց դրա ամենացայտուն օրինակն է: Բայց հարց է առաջանում՝ ի՞նչ հիմքով են սրանք պնդում, թե ընդդիմության հղթանակի դեպքում Հայաստանը մտնելու է Միութենական պետության մեջ կամ պատերազմ է լինելու, այդ մասին ո՞վ է իրենց ասել, ասե՞լ են, թե կեղծ քարոզչական հնարք են մոգոնել, երկրորդ՝ իսկ ինչպիսի՞ Հայաստան են իրենք առաջարկում, «ազատ», «անկախ» եզրերի տակ Լիլոն ի՞նչ է նկատի առնում:
Թե ինչ պետություն է ՔՊ-ն կառուցելու, արդեն իսկ երևում է՝ Ալլահշուքյուրի բոստան: Իրականությունն այն է, որ Ալլահշուքյուրը խոստանում է վերադարձնել «Արևմտյան Ադրբեջանի» հողերը, որին ի պատասխան Լիլոն ու նրա տերերը ծպտուն անգամ չեն հանում՝ որպես թշնամու հետ իրենց սոլիդարության ապացույց շարունակելով եկեղեցու դեմ հալածանքները:
Մի բան 100% է՝ եթե հաղթում է ՔՊ-ն, Հայաստան են վերադառնալու հարյուր հազարավոր ադրբջանցիներ, և օրերս Ամասիայում ադրբեւջանցիների հայտնվելը դրա անոնսն է:Սա Իլհակի համար կարևոր է, որպեսզի հիմքեր ձեռք բերի՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար՝ այս անգամ արդեն առանց սեթևեթանքների:
Այնպես որ՝ եթե չենք ուզում դառնալ Իլհամի կենվորը հենց մեր հայրենիքում, ապա պարտավոր ենք ամռանը քվեաթերթիկի օգնությամբ անիծել ՔՊ-ի հերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: