
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործության անմիջական մասնակիցները պատմում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր և քիչ հայտնի պատմությունները։
«Կարին» ավանդական երգի-պարի խումբը ներկայացման կարիք չունի։ Խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանի կյանքից վաղաժամ հեռանալուց հետո, նրա դստեր՝ Անի Գինոսյանի ղեկավարությամբ «Կարինը» շարունակում է իր գործունեությունը, որի վառ ապացույցը Հանրային ռադիոյի ստուդիայում ձայնագրված «Լիկիլի» ժողովրդական երգն է: Այդ մասին է պատմում «Նոտայից ստուդիայի» այս թողարկումը։