Թիվ 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է

Թիվ 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է

24 փետրվարի 2026 – 14:55 AMT

PanARMENIAN.Net – Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մսուր-մանկապարտեզի նախկին տնօրեն և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը վերանշանակումից ընդամենը 2 աշխատանքային օր անց ձերբակալվել է։ Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից, հայտնում է Sputnik Արմենիան:

Դանիելյանը մեղադրվում է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

Մանկապարտեզի սաների ծնողներն էլ հայտնել են, որ տնօրենի պաշտոնակատարին իրավապահների ուղեկցությամբ դուրս են բերել մանկապարտեզից և տեղափոխել նախաքննական մարմին։

Leave a Comment