Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, ադրբեջանա-իրանական համատեղ միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Ֆարզանե Սադեղի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է 2 երկրների էլեկտրաէներգիայի արտահանման հարցը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ հրապարակման՝ հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ էներգետիկ ոլորտը կարևոր դեր է խաղում երկկողմ հարաբերություններում։ Կողմերը քննարկվել են համատեղ նախագծերի, այդ թվում՝ Խուդաֆերին, Գյըզ Գալասի և Օրդուբադի հիդրոէլեկտրակայանների իրականացման հարցը։
Կողմերը համաձայնել են ամրապնդել համատեղ ջանքերը՝ օրակարգում գտնվող նախագծերի իրականացումն արագացնելու համար։
Փետրվարի 9-ին Հայաստանը և Միացյալ Նահանգներն ստորագրել էին համատեղ հայտարարություն՝ եզրափակելով ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Սա ներկայացնում է ԱՄՆ-ից մինչև 5 միլիարդ դոլարի նախնական արտահանում, ինչպես նաև լրացուցիչ 4 միլիարդ դոլար։
