Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում համագործակցության մակարդակը


Հասարակություն


Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։

Բարձր է գնահատվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, կողմերը հաստաակամություն են հայտնել շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև քննարկել են փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: 

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի վերաբերյալ:


Leave a Comment