Աղջկա հետ կապված հարց է եղել. ինչու Սևանում սպանվեց 20-ամյա երիտասարդը. ովքեր են կատարել հանցագործությունը




 

Հայկական ժամանակ. Ինչպես հայտնի է, փետրվարի 21-ին սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։


 


Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել էր։


 


Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։


 


Shamshyan.com-ը հայտնել էր, որ մահացածին զանգահարել և կանչել էին Սևան, որը գնացել էր հանդիպման, և առանց որևէ բան քննարկելու միանգամից նրան դանակի հարվածներ էին հասցրել։


 


«Հայկական ժամանակ»-ին նոր տեղեկություններ են հասել դեպքի վերաբերյալ:


 


Պարզվում է առերևույթ հանցագործություն կատարողները 17-18 տարեկան տղաներ են եղել՝ ծնված 2008 և 2009 թվականներին:


 


Նրանք Արամ Խաչատրյանի մարմնի տարբեր հատվածներին դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել:


 


Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ կողմերը միմյանց հետ աղջկա հետ կապված հարցեր են ունեցել: Տվյալ աղջիկը սկզբում շփվել է հանցագործության համար մեղադրվողներից մեկի հետ, ապա դադարեցրել է շփումը և սկսել շփվել տուժողի հետ, որն էլ տղաների միջև հարցեր պարզելու առիթ է հանդիսացել:


 


 


Leave a Comment