Tert.am-ը գրում է.
Ձեռնաշղթաներ՝ խոսքի համար: Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Ախուրյանում 55-ամյա տնային տնտեսուհու մեկ ամսով կալանավորումը՝ ֆեյսբուքյան գրառման մեջ իբր «բռնության կոչ» պարունակելու մեղադրանքով, հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանում խորացող վտանգավոր միտումը՝ խոսքի քրեականացումը որպես պետական գործելակերպ։
Խնդիրը տվյալ գործի առանձին ձևակերպումների կամ իրավական տեխնիկական մանրամասների մեջ չէ։ Առավել էականն այն է, որ խոսքը վերաբերում է արտահայտված կարծիքի, ոչ թե գործողության։ Հանրային հարթակում արված գրառումը, որին չեն հաջորդել կազմակերպչական քայլեր, հրահանգներ կամ իրական ու անմիջական վտանգ ստեղծող գործողություններ, իրավական պետությունում չի կարող հանդիսանալ ազատությունից զրկելու հիմք։ Հակառակ պարագայում քրեական իրավունքը դադարում է ծառայել արդարադատությանը և վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։
Ընդ որում, գործը հիմնված է մասնավոր նամակի սքրինշոթի վրա և կալանավորված կնոջ պնդմամբ՝ կեղծ էջի վրա։ Սա գործը դարձնում է էլ ավելի խնդրահարույց։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: