Վլադիմիր Զելենսկին ցույց է տվել բունկերը, որտեղ ինքը թաքնվել է երկու տարի։
Մեկ օր առաջ Զելենսկին Agence France-Presse-ին տված հարցազրույցում խոստովանել էր, որ երկու տարի թաքնվել է իր բունկերում և խոստացել էր այն ցույց տալ նրանց։
Կիևի կենտրոնում՝ Բանկովա փողոցում գտնվող բունկերը, որը Զելենսկին ցուցադրել է իր տեսաուղերձում, բաղկացած է երկար ստորգետնյա միջանցքներից՝ սենյակներով, որոնց կողքին տեսանելի են ցուցանակներ՝ «Կաբինետի ղեկավարություն», «Վերխովնա Ռադայի գրասենյակ» և այլ գրություններով։
