Փորձագետ․ YouTube Premium-ը դեռ հասանելի չէ ՀՀ-ում՝ գարնանը կմիանա

Փորձագետ․ YouTube Premium-ը դեռ հասանելի չէ ՀՀ-ում՝ գարնանը կմիանա

24 փետրվարի 2026 – 11:01 AMT

PanARMENIAN.Net – Գովազդն անջատող YouTube Premium ծառայությունը Հայաստանում դեռևս հասանելի չէ, ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Պապյանը:

«YouTube-ում գովազդը սկսեց աշխատել և նույնիսկ նյարդայնացնել, իսկ դա անջատելու համար անհրաժեշտ է միացնել YouTube Premium բաժանորդագրություն, որը առայժմ Հայաստանում հասանելի չէ․․․

Իսկ իրականում՝ գովազդը առայժմ փորձնական է միացվել, վերջնական ակտիվացիան կլինի գարնանը, ինչպես հայտարարվել էր, դրա հետ էլ միաժամանակ կմիացնեն Premium ծառայությունը»,-գրել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է YouTube-ի մոնետիզացիայի փորձարկման մեկնարկին։

«Լավ լուր. YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի թեստավորումը։ Սա լավ լուր է այն մարդկանց համար, ովքեր մտածում են, որ վիզուալ բովանդակությամբ կարող են վաստակել, այսինքն այդ երևացող գովազդները նշանակում են, որ համապատասխան ալիքների տերերը կարող են նաև գումարներ վաստակել։ Սրանով մենք ևս մի քայլ ենք անում գլոբալ աշխարհին ինտեգրվելու ուղղությամբ»,- նշել է վարչապետը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան, որը լիարժեք կսկսի գործել գարնանը: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը դա անվանել էր «երկար սպասված լուր»:

Leave a Comment