ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Տաքսիստների ակցիան՝ կառավարության շենքի դիմաց

24 Փետրվարի, 2026

Օնլայն տաքսու վարորդները իրենց դժգոհություններով լի նամակ-առաջարկ են փոխանցում կառավարությանը։

Նրանք օրերս Բրազիլիայի հրապարակում իրականացնում էին ստորագրահավաք՝

հետևյալ պահանջ բողոքով․ «Օնլայն տիրույթում գրանցված կան շուրջ 120 000 վարորդ, որոնցից շուրջ 40 000-ի համար  իրենց միակ աշխատանքն է և աշխատում են շուրջ 12 ժամ։ Վարորդները վճարում են հարկեր, բայց չեն համարվում գրանցված աշխատողներ և չեն համարվում Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու, այսինքն հնարավորություն չունեն անվճար բուժ օգնություն ստանալու։  Պահանջները հետևյալն են.

  1. Ոլորտը կառավարելի դարձնել և մեր վարորդների իրավունքները պաշտպանված դարձնել
  2. Օնլայն տաքսի ծառայության օպերատորների բարձր տոկոսադրույքի փոխել՝ պահանջելով 22-31%ից իջեցում 10 % չափով (22-31% ներառված են նաև հարկերը)
  3. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում համարվեն գրանցված աշխատողներ՝ հետագայում բարձր թոշակ ստանալու համար 4. Այն վարորդները, ովքեր 200 000 դրամից ավել են վաստակում և հարկեր են վճարում դառնան Առողջության Համընդհանուր Ապահովագրության Հիմնադրամի շահառու և հնարավորություն ունենան անվճար բուժօգնություն ստանալ

Պետությունը պարտավո՛ր է կանգնել աշխատող և հարկ վճարող մեր քաղաքացու կողքը, պետությունը պարտավո՛ր է պաշտպանել մեր ցանկացած քաղաքացու ոտնահարված իրավունքը.․.»։

Ակցիան առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Leave a Comment