Ընդդիմությունը Թադևոս Ավետիսյանին կառաջադրի Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնում. ԶԼՄ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները մտադիր են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել ՀՅԴ-ական պատգամավոր Թադևոս Ավետիսյանին՝ որպես համաձայնեցված միասնական թեկնածու, գրել է «Հրապարակ» օրաթերթը:

Այդ ապաքաղաքական մարմնի անդամ դառնալուց հետո Ավետիսյանը պետք է ոչ միայն հրաժարվի պատգամավորական մանդատից, այլև դադարեցնի քաղաքական գործունեությունը:

Ներկայումս ՀՅԴ-ական Ավետիսյանը «Հայաստան» խմբակցության կազմում է, սակայն, ըստ ամենայնի, չի ընդգրկվի առաջիկա խորհրդարանական ընտրությունների թեկնածուների ցանկում, գրել է թերթը:

Leave a Comment