Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք այսօր՝ ժամը 05:33-ին, գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 2,2 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ, ավերածություններ չկան։
Երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
