Եղանակը Հայաստանում և Արցախում փետրվարի 24-ին – Armenia Today

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում փետրվարի 24-ին սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5մ/վ արագությամբ։

Երևանում սպասվում է կարճատև անձրև։ Ցերեկը կանխատեսվում է 11-13 աստիճան տաքություն, երեկոյան՝ 6-8 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկը սպասվում է 2-7 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 3-6 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է 1-4 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 4-8 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 4-7 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է 1-4 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև 10-13 աստիճան։

Արմավիրում կեսօրին կդիտվի 12-14 աստիճան տաքություն։ Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի 2-5 աստիճանի։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 5-8 աստիճան։

Արցախում փետրվարի 20-ին կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կհասնի մինչև 9 աստիճան Ցելսիուսի, երեկոյան կնվազի մինչև 7աստիճան: Քամին հյուսիսարևելյան է՝ 1-3 մ/վրկ արագությամբ։

Leave a Comment