Juventus Academy Armenia-ն պաշտոնապես կբացի իր դռները օգոստոս ամսին, հայտնում է Ակադեմիայի հայաստանյան գրասենյակը։
«Մենք երկար ու պատասխանատու ճանապարհ ենք անցել՝ ստեղծելու միջավայր, որը կհամապատասխանի միջազգային բարձր չափանիշներին և կդառնա իրական հնարավորություն՝ ստանալու բարձրակարգ ֆուտբոլային կրթություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ակադեմիան ունենալու է երկու տեղակայում. Ավան, Աճառյան 20/4 հասցեում և Ծիծեռնակաբերդի խճուղի 2/3 հասցեում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:
2024-ի ապրիլին «Յուվենտուսի» ակադեմիան հայտարարել էր, որ Հայաստանում ֆուտբոլային ակումբի ակադեմիա է ստեղծվելու։
