Սլովակիան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումն Ուկրաինային։ Այս մասին հաղորդել է TA 3 հեռուստաալիքը՝ հղում անելով Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։
«Այսօրվանից սկսած, եթե ուկրաինական կողմը խնդրի Սլովակիային օգնություն Ուկրաինայի էներգետիկ ցանցի կայունացման հարցում, ապա այդպիսի օգնություն չի ստանա», – ասել է Ֆիցոն։
Սլովակիան դադարեցրել է Ուկրաինային արտակարգ էլեկտրաէներգիայի մատակարարումը՝ ի պատասխան «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի տարանցման դադարեցման այդ երկրի տարածքով դեպի հանրապետություն։ Սլովակիան նավթ չի ստացել փետրվարի սկզբից։
Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը ապահովում է SEPS-ը՝ ազգային էլեկտրաէներգետիկ համակարգի պետական օպերատորը։ Ֆիցոն երկուշաբթի օրը հրամայել է իր ղեկավարությանը դադարեցնել դրանք։ Սլովակիայի կառավարությունը փետրվարի 18-ին երկրում ճգնաժամային իրավիճակ է հայտարարել նավթի պակասի պատճառով։