ՀՀ ՀՎԿԱ կենտրոնը հաստատել է Սեյշելյան կղզիներից վերադարձող ճանապարհորդի մոտ չիկունգունյա հիվանդության բերովի դեպքը



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հաստատել է Սեյշելյան կղզիներից վերադարձող ճանապարհորդի մոտ չիկունգունյա հիվանդության բերովի դեպքը։

Չիկունգունյան մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդություն է, որն առաջանում է չիկունգունյա վիրուսից։ Այս վիրուսը մարդկանց է փոխանցվում վարակված մոծակների (Aedes մոծակներ) միջոցով։

Չիկունգունյան առաջացնում է բարձր ջերմություն և ուժեղ հոդացավ, որը հաճախ թուլացնող է և կարող է երկարատև լինել։ Այլ ախտանշաններից են հոդերի այտուցը, մկանացավը, գլխացավը, սրտխառնոցը, հոգնածությունը և ցանը։ Չիկունգունյայի ծանր ախտանշանները և մահվան դեպքերը հազվադեպ են և լինում են այլ առողջական խնդիրներ ունեցող տարեց մարդկանց մոտ։

Չիկունգունյայի դեպքերը հիմնականում գրանցվում են Ամերիկայում, Ասիայում և Աֆրիկայում, իսկ Եվրոպայում՝ հազվադեպ։ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում դեպքերի մեծ մասը կապված է ճանապարհորդության հետ, սակայն որոշ երկրներում (Ֆրանսիա և Իտալիա), տեղի է ունեցել սահմանափակ տեղական փոխանցում։

Չիկունգունյայի համար չկա հատուկ հակավիրուսային բուժում։ Տենդը և հոդացավերը բուժվում են ջերմիջեցնող և ցավազրկողների միջոցներով՝ օգտագործելով մեծ քանակությամբ հեղուկներ և պահպանելով հանգիստ ռեժիմ։

Ներկայումս կան Չիկունգունյայի երկու պատվաստանյութեր, որոնք ստացել են կարգավորող մարմինների նախնական հաստատումներ ռիսկի խմբում գտնվող բնակչության շրջանում օգտագործման համար, սակայն պատվաստանյութերը դեռևս լայնորեն հասանելի չեն և չեն օգտագործվում։

Մոծակների խայթոցներից խուսափելը լավագույն պաշտպանությունն է չիկունգունյայի վարակի դեմ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment