ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող է հետաձգել Իսրայել կատարելիք այցը, որի ընթացքում նախատեսված էր Բենյամին Նեթանյահուի հետ քննարկել Իրանին հնարավոր հարվածների թեման, այս մասին փոխանցում է AFP-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Պետքարտուղար Ռուբիոն դեռևս պլանավորում է Իսրայել կատարելիք իր այցը, սակայն ժամանակացույցը կարող է փոփոխվել», – նշել է աղբյուրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ պետքարտուղարը պետք է հանդիպեր Իսրայելի վարչապետի հետ։ Սակայն իսրայելական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրա այցը հետաձգվել է։