Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությունում Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամներ Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը հաղթող են ճանաչվել, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Եռացատկորդ Հովակիմյանը ցույց է տվել 16,66 մետր արդյունք, իսկ վազորդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել 1500մ վազքում՝ մրցատարածությունը հաղթահարելով 3:42.29 րոպե արդյունքով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռազմիկ Ղազարյանը եռացատկում ցույց է տվել 16.21մ արդյունք և միջազգային ասպարեզում անձնական ռեկորդ է սահմանել՝ լրացնելով սպորտի վարպետի նորման:
