Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել ՊԵԿ–ում • Tribune.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Մաթևոսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար։

Համապատասխան որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածի 1-ին մասով և 16-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դավիթ Վարդանի Մաթևոսյանին նշանակել Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղար»։

Նշենք, որ փետրվարի 20-ին նույն պաշտոնից ազատվել էր Էդգար Գևորգյանը։

Leave a Comment