«Լամա Ռուբոն» դարձել է փողի գերին

«Լամա Ռուբոն» հաթաթա է տվել Սաղմոսավանքում ծառայող հոգևորականներից մեկին, ով իրեն ծանոթ մի երիտասարդ զույգի, որը պատրաստվում է պսակադրվել, ասել է. «Կարևորը՝ քավորը նորմալ տղա լինի, թասիբով տղա լինի, նկատի ունեմ՝ ՔՊ-ական չլինի»: Ռուբինյան Ռուբիկը, որ տեղի ունեցածից մեծապես դիվոտել է, հայտարարել է, թե հենց միայն սրա համար «Կտրիճ Ներսիսյանը» պիտի դուրս շպրտվի եկեղեցուց՝ հընթացս տեղեկացնելով, որ իր պապի պապու պապու պապը՝ Տեր Օհանը, 1850-ականներին եղել է հենց Սաղմոսավանքի հոգևոր հովիվը:

Բայց Տեր Օշինը՝ Սաղմոսավանքում ծառայող հոգևորականը, սխա՞լ բան է ասել… Հոգևորականների հետևից ընկնելու փոխարեն Լամա Ռուբոն պետք է իրեն հարց տար՝ այդ ինչպե՞ս է պատահաել, որ ամբողջ ազգի համար ՔՊ-ն հարամ է դարձել, ՔՊ-ականներն էլ՝ ամեն բացասականի մարմնավորում: Մարդը, անկասկած, ճիշտ է ասել. թասիբ ու նամուս ունեցողն այսքանից հետո ինչպե՞ս կարող է լինել ՔՊ-ական, ինչպե՞ս կարող է շարունակել լինել Նիկոլի հաղափարակիցը: Իրականում նույն «Լամա Ռուբոն» ուրացել է հենց իր ապուպապի հավատամքը, ինչը, իհարկե, նաև ագահության հետևանք է:

Իրականում այն, որ Ռուբոյի ապուպապը եղել է հոգևորական, է՛լ ավելի է ընդգծում առկա բարոյական անկումը, որը մի բանի պատճառով է՝ փողի. Ռուբոները Նիկոլի կողքից չեն հեռանում ոչ միայն այն պատճառով, որ կիսում են «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը, կամ ճռռում կոմպրոմատների տակ, այլև այն, որ չեն ցանկանում զրկվել այն հսկայական փողերից, որ իշխանության մեջ լինելու շնորհիվ են աշխատում՝ օրինական կամ զարտուղի ճանապարհներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment