Ինչ էլ որ տեսնում եք այսօր այդ սաղ պարտքով առած է։ Այս մասին Գյումրու բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Պարտքով այսինքն պատկերացրեք՝ կանգնում ես առավոտյան թրաշվելուց հայելու առաջ ասում ես՝ հա այս պիջակս պարտքով է առած, այս վադալասկես պարտքով է առած, 1000 ներողություն սրա տակի մայկեն պարտքով է առած, ասում ենք՝ այդքան պարտք որ վերցրել ես, ի՞նչ ես արել կամ առանց պարտքի ես ի՞նչ կունենայի, ու սկսում է հեքիաթները։ Գյուլնազ տատը ինչ պատմել է, երկու անգամ ավելի շատ այդ հեքիաթները սկսում են պատմել։ Թե բա զենք ենք առել։ Այդքան զենք որ առած լինեիր, հիմա մենք Ստեփանակերտում կլինեինք, ոչ թե ստեփանակերտցիք այստեղ կլինեին տնից տեղից զրկված։ Այդ պարտքն ասում են մեր երեխեքն են վճարելու, մեր թոռներն են վճարել։ Չէ ժողովուրդ, այդպես չի։ Այդ պարտքը այսօր մենք ենք վճարում։ Պետական բյուջեի եկամուտները երեք տրիլիոնից մի այսքան ավել են։ Ամեն տարի պարտքը, որը մեր պետությունը վճարում է մի տրիլիոն է։ Այսինքն պատկերացրեք տուն, ընտանիք, որ աշխատած ամեն երեք դրամից մեկը պարտք ես տալիս»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։