Վրաստանն արգելում է մշտական կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես տաքսու վարորդ, առաքիչ և զբոսավար



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վրաստանի կառավարությունը հրամանագիր է արձակել, որով հաստատվում են աշխատանքային միգրանտներին և ինքնազբաղված օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի իրավունքի տրամադրման կանոնները։ Հրամանագիրը ստորագրել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է 1tv.ge-ն:

Կառավարության որոշմամբ՝ մշտական կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիներին մարտի 1-ից կարգելվի աշխատել առաքման ծառայությունների, ուղևորափոխադրումների և զբոսավարման ծառայությունների մատուցման ոլորտներում։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment