Բժիշկ գիտեմ, որը 19 հազար դրամ աշխատավարձ է ստացել


Հասարակություն


«Ցանկալի է, որ մեր ձայնը լսելի լինի:Խնդիրը կապված է, թե աշխատացարձի ուշացումների հետ,  թե կոդերի բացակայության հետ, թե հերթագոյացումների հետ, թե մի շարք այլ խբդիրների հետ»,- Ազգային ժողովի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարել է բժշկուհի Կարինա Ղալարյանը:

Բժշկական ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ, հիշեցնենք, այժմ Ազգային ժողովի մոտ  են և հայտնում են առողջության համապարփակ պարտադիր ապահովագրության բացերի և ռիսկերի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու անհրաժեշտության մասին:

«Բժիշկները հիմա շատ են խոսում, որ ստացել են 50 հազար դրամ, 25 հազար դրամ: Անձամբ ես նույնիսկ բժիշկ գիտեմ, որ 19 գազար դրամ է ստացել:Նեղ մասնագետների մասին է խոսքը ու սա չափազանցություն չէ, սա իրականության մասին է»,- նշել է նա:


Leave a Comment