«Ռոսատոմ»-ի ղեկավարը զգուշացրել է ԵՄ-ին հնարավոր նոր տնտեսական հետևանքների մասին

«Ռոսատոմ»-ի ղեկավարը զգուշացրել է ԵՄ-ին հնարավոր նոր տնտեսական հետևանքների մասին

Եվրամիության հնարավոր պատժամիջոցները Ռուսաստանի ատոմային արդյունաբերության դեմ հարված կհասցնեն հենց Եվրոպայի տնտեսությանը, հայտարարել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչևը։

Լիխաչևը նշել է, որ Եվրամիության տնտեսությունը դեռևս չի «մարսել» նավթագազային ոլորտում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով առաջացած շոկը։

«Եթե նրանք ցանկություն ունեն նաև ատոմային ոլորտը ներքաշել իրենց այս խնդիրների շարքում, և տպավորություն է ստեղծվում, որ Եվրամիությունում ամենասիրելի սպորտաձևը «փոցխի վրա ցատկելն» է, որովհետև ազդեցությունը, իհարկե, բացասական կլինի»,-ասել է Լիխաչևը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment