Ըստ Միրզոյանի՝ հաշտեցումը դժվարին գործ է՝ հաշվի առնելով հայ գերիների ճակատագիրն ու այլ հանգամանքներ

Հաշտեցումը դժվարին գործ է՝ հաշվի առնելով Բաքվում դեռևս պահվող 19 հայ կալանավորվածների, անհետ կորած անձանց ճակատագրերի և բռնի անհետացման դեպքերի պարզաբանման անհրաժեշտությունը, ինչպես նաև աղավաղված պատմական նարատիվները, Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում հայտարարել է Հայաստանի արտգործնախարը:

«Այնուամենայնիվ, Հայաստանը շարունակում է վճռականորեն հանձնառու մնալ այս ուղու հետագա իրականացմանը՝ հասկանալով, որ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը կխթանի հակամարտության հետևանքները լուծելու ավելի բարենպաստ միջավայր», – ասել է Արարատ Միրզոյանը:

Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ անցյալ տարի Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը «ոչ միայն խաղաղություն հաստատեց երկու երկրների միջև, այլև հարթեց առևտրի, կապի և մարդկանց միջև շփումների ճանապարհը»:

«Կառավարությունների միջև համաձայնագրերից առաջ անցնելու համար մենք նաև մեր հասարակությունների, այդ թվում՝ տուժած բնակչության միջև իրական երկխոսության և վստահության սերմեր ենք ցանում: Չնայած հակամարտության ցավոտ մարդասիրական հետևանքները դեռևս չեն լուծվել, և հեռավոր ու մոտ անցյալի վերքերը շարունակվում են, մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին», – նշել է նախարար Միրզոյանը:

Ադրբեջանը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին ու մյուս գերիներին դատապարտել է 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման:

Leave a Comment