Աշխարհում ոչ մի պետություն իրավունք չունի մյուս երկրներին մարդու իրավունքների վերաբերյալ դասեր կարդալ, և ցանկացած պարտադրված քաղաքական մոդել չի կարող համարվել մյուսներից առավել: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (ՄԱԿՄԻԽ) 61-րդ նստաշրջանի բացմանը:
«Ոչ մի երկիր իրավունք չունի ուրիշներին մարդու իրավունքների վերաբերյալ դասեր կարդալ, և ոչ մի առանձին մոդել չի կարող գերազանցության հավակնել։ Մարդու իրավունքների զարգացման ուղին պետք է արտացոլի ազգային իրողությունները և բավարարի ժողովրդի կարիքները», – ընդգծել է չինական դիվանագիտության ղեկավարը։