Հունգարիան թույլ չի տա Եվրամիությանը ընդունել հակառուսական նոր պատժամիջոցների փաթեթ, քանի դեռ Կիևը չի վերականգնել Ռուսաստանից նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Նրանց համար միևնույն է, որ դա կկործանի եվրոպական տնտեսությունը։ Դա նման է մուլտհերոսին, որը փորձում է ցուցադրել իր բիցեպսը։ Անհեթեթ և տխուր է, որ մենք հասել ենք դրան։ Իհարկե, մենք թույլ չենք տա, որ այս պատժամիջոցների փաթեթն ընդունվի, մինչև չվերսկսվեն «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա նավթի մատակարարումները», – ասել է Սիյարտոն։