Ապագայում Ուկրաինայի դաշնակիցները պետք է իրենց զորքերը տեղակայեն մարտական գործողություններին ավելի մոտ, իդեալականում՝ առաջնագծում։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Ուկրաինան։
«Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կարող են յուրաքանչյուրը մեկական բրիգադ տրամադրել։ Կան նաև ազդանշաններ մի քանի այլ երկրներից, որոնք պատրաստ կլինեն ամրապնդել Ուկրաինան իրենց զորակազմով։ Մենք կցանկանայինք տեսնել (արտասահմանյան – խմբ.) զորակազմ առաջնագծին ավելի մոտ», – նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ լեհերը չեն հաստատել իրենց ներկայությունը, բայց եթե Լեհաստանը առաջարկեր իր ներկայությունը Լվովում, Ուկրաինան դրա կարիքը չէր ունենա։