Aurora News | ԱՄՆ ռազմական ինքնաթիռներ՝ Իրանի շուրջ գտնվող բազաներում․ Financial Times

Ամերիկայի Միացյալ Նահանգները զգալիորեն ավելացրել է Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ռազմաբազաներում տեղակայված ռազմական ինքնաթիռների քանակը։ Այդ մասին հաղորդում է բրիտանական Financial Times (FT) թերթը։

Թերթի գնահատմամբ՝ Վաշինգտոնը «հավաքում է հսկայական օդային ուժեր Մերձավոր Արևելքում՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական արշավի համար, որը կարող է տևել մի քանի շաբաթ»։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Թրամփը քննարկում է առաջիկա օրերին Իրանին թիրախային հարված հասցնելու, որին կհաջորդի ավելի լայնածավալ հարձակումը։

Leave a Comment