Նեպալում ավտոբուսն ընկել է գետը. կա 18 զոհ ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Նեպալում ավտոբուսն ընկել է գետը. կա 18 զոհ

Նեպալում ուղևորատար ավտոբուսի գետն ընկելու հետևանքով 18 մարդ զոհվել է, 25-ը՝ հոսպիտալացվել, հաղորդում է The Kathmandu Post-ը։ Վթարը տեղի է ունեցել գիշերը։ Ավելի քան 35 ուղևոր տեղափոխող ավտոբուսը Պոքարայից Կատմանդու էր ուղևորվում, երբ ընկել է Տրիշուլի գետը։ Պատճառը դեռևս հայտնի չէ։

Նեպալում ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով 18 մարդ է զոհվել

Leave a Comment