23 փետրվարի 2026 – 10:45 AMT
PanARMENIAN.Net – Փետրվարի 23-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:
Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում։
Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Հանրապետության տարածքում փետրվարի 23-25-ին, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 26-ի ուշ երեկոյան, 27-ին շրջանների զգալի մասում սպասում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-27-ի ցերեկային ժամերին ամբողջ հանրապետությունում կնվազի ևս 5-8 աստիճանով:
Երևանում փետրվարի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-25-ը և 26-ի գիշերը ժամանակ առ ժամանակ կանխատեսվում է կարճատև անձրև։ Փետրվարի 26-ի երեկոյան և 27-ին մայրաքաղաքում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Փետրվարի 23-ի ցերեկային ժամերին սլասվում է +16 աստիճան: