Հայկոյի պահվածքում վիրավորականն այն է, որ նա իրեն լսողներին դրել է հիմարի տեղ՝ փորձելով «մարդկանց աչքերին թոզ փչել»: Իրականում Հայկոն կա՛մ չգիտի, կա՛մ խնամքով թաքցնում է այն, որ միջազգային հարաբերություններում հանդիպումների հաճախականությունը ոչ մի կերպ չի կարող նույնացվել հաջողության կամ դրականի հետ։ Իրականում գերտերությունների ղեկավարները հաճախ առավել ակտիվ են շփվում հենց այն երկրների ղեկավարների հետ, որոնք գտնվում են փլուզման եզրին, պատերազմի մեջ են կամ աշխարհաքաղաքական ցնցումների կիզակետում։ Օրինակներ՝ որքան ասես: Մեր դեպքում, ցավոք, գործ ունենք հենց նման իրավիճակի հետ. ամերիկացիները Նիկոլի հետ հաճախակիացրել են իրենց հանդիպումները, քանի որ որոշել են մի լավ օգտագործել նրան ու Հայաստանը՝ տարածաշրջանում իրենց ու Թուրքիայի դիրքերն ամրացնելու, Մոսկվային դուրս մղելու, ու քանի որ այդ ամենը պետք է տեղի ունենա հայկական ազգային շահի հաշվին, Նիկոլի «գլխի տակ փափուկ բարձ են դնում»՝ նրան պատվելով ոչինչ չտվող ձեռքսեղմուներով: Ընդհակաակը՝ այդ ձեռքսեղմումների արդյունքում հզորանում է Հայաստանի թշնամի Ադրբեջանը, իսկ Նիկոլի անունը Թարմփը չի էլ հիշում՝ համարելով նրան Իլհամի ազգակիցը:
Իրականում Հայկոն փորձել է լուծել ՔՊ-ի ու Նիկոլի լեգիտիմության դեֆիցիտի խնդիրը՝ պրոբլեմ, որի չլուծման դեպքում հայկոների համար այս գարունը կարող է վերջինը լինել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: