Հայտնի են բրիտանական BAFTА կինոմրցանակաբաշխության հաղթողները

Հայտնի են բրիտանական BAFTА կինոմրցանակաբաշխության հաղթողները

Լոնդոնում տեղի է ունեցել BAFTA 79-րդ կինոմրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր ինտրիգը ծավալվել է «Լավագույն դերասան» անվանակարգի շուրջ։ Հաղթանակի համար պայքարում էին Լեոնարդո ԴիԿապրիոն («Պայքար պայքարից հետո») և Թիմոթի Շալամեն («Հրաշալի Մարթի») ֆիլմերի համար, ինչպես նաև Իթան Հոուքը («Կապույտ լուսին»), Մայքլ Բ. Ջորդանը («Մեղավորները») և Ջեսի Պլեմոնսը («Բուգոնիա» ֆիլմերի համար)։ Այնուամենայնիվ, հաղթանակը բաժին է հասել բրիտանացի Ռոբերտ Արամայոյին՝ «Ես հայհոյում եմ» ֆիլմում իր աշխատանքի համար։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ջեսի Բաքլին՝ «Համնետ» ֆիլմում իր դերի համար:

2026 թվականի BAFTA մրցանակի դափնեկիրների ամբողջական ցանկը՝

Լավագույն ֆիլմ – «Պայքար պայքարից հետո»

Լավագույն ռեժիսոր – Փոլ Թոմաս Անդերսոն («Պայքար պայքարից հետո»)

Լավագույն դերասան – Ռոբերտ Արամայո («Ես հայհոյում եմ»)

Լավագույն դերասանուհի – Ջեսի Բաքլի («Համնետ»)

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Վունմի Մոսակու («Մեղավորները»)

Երկրորդ պլանի լավագույն դերասան – Շոն Պեն («Պայքար պայքարից հետո»)

Լավագույն օրիգինալ սցենար – «Մեղավորները»

Լավագույն վիզուալ էֆեկտներ – «Ավատար։ Կրակ և մոխիր»

Լավագույն դեբյուտային բրիտանական ռեժիսոր/սցենարիստ/պրոդյուսեր – «Իմ հոր ստվերը», Ակինոլա Դեյվիս կրտսեր (ռեժիսոր), Ուեյլ Դեյվիս (սցենարիստ)

Լավագույն դերասանական կազմ -«Ես հայհոյում եմ»

Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ – «Զուտոպիա 2»

Լավագույն ադապտացված սցենար – («Պայքար պայքարից հետո»)

Լավագույն ոչ անգլերեն ֆիլմ – «Զգայական արժեք»

Լավագույն բրիտանական ֆիլմ – «Համնետ»

Հայտնի են բրիտանական BAFTА կինոմրցանակաբաշխության հաղթողները

Leave a Comment