Սաղաթելյանի խափանման միջոցի դեմ բողոքի վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի փետրվարի 23-ին

Սաղաթելյանի խափանման միջոցի դեմ բողոքի վերաբերյալ դատարանը որոշում կկայացնի փետրվարի 23-ին

21 փետրվարի 2026 – 14:44 AMT

PanARMENIAN.Net – «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի կալանքը երկարացնելու դեմ պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակվի փետրվարի 23-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

«Վազգեն Սաղաթելյանի կալանքը 3 ամսով երկարացնելու որոշման դեմ մեր բողոքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը կայացվելու է երկուշաբթի օրը, փետրվարի 23-ին»,-գրել է նա:

Սաղաթելյանը հունվարի 29-ի դատական նիստում , որտեղ հանրային մեղադրողը ներկայացրել է մեղադրական եզրակացությունը, ասել էր, որ «բացահայտ քաղաքական հետապնդում է, որ որևէ կապ չունի արդարադատության, իրավունքի հետ»:

Հունվարի 9-ին դատարանը երեք ամսով երկարաձգել էր Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ Դատարանի որոշումից հետո Սամսոնյանը հայտարարել էր անժամկետ հացադուլ:14 օրյա հացադուլից հետո Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը և տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Leave a Comment