Եղանակը Հայաստանում և Արցախում փետրվարի 23-ին – Armenia Today

Փետրվարի 23-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում կեսօրին կանխատեսվում է 14-16, երեկոյան՝ 7-9 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է 2-7 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 2-5 աստիճան։

Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 2-5 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 8-11 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է 2-5 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 13-16 աստիճան։ Արմավիրում սպասվում է 12-15 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 1-4 աստիճան։

Սյունիքի մարզում սպասվում է 1-4 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 8 աստիճան։

Leave a Comment