Արմավիրի մարզում կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է – Armenia Today

Հրշեջները մարել են Արմավիրի մարզի Մերձավան գյուղի կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը, հայտնել է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել է փետրվարի 22-ին, ժամը 17։54-ին։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։32-ին, մարվել՝ 19։25-ին։ 

 

Leave a Comment