Արաղչին հայտարարել է Ուիտկոֆի հետ Ժնևում հնարավոր հանդիպման մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ կարող է հանդիպել ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հետ Ժնևում հինգշաբթի՝ փետրվարի 26-ին։

«Մենք դեռ աշխատում ենք դրա վրա։ Եվ մենք փորձում ենք ներառել տարրեր, որոնք կարող են բավարարել երկու կողմերին՝ հաշվի առնելով նրանց մտահոգություններն ու շահերը», – CBS հեռուստաալիքի եթերում ասել է Արաղչին՝ խոսելով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին պատասխան պատրաստելու մասին։ «Մենք աշխատում ենք այս տարրերի վրա։ Եվ ես կարծում եմ, որ երբ մենք կրկին հանդիպենք Ժնևում, հավանաբար այս հինգշաբթի, մենք կկարողանանք մշակել այս տարրերը, պատրաստել լավ տեքստ և արագ համաձայնության գալ։ Սա իմ հասկացողությունն է։ Կարծում եմ՝ դա լիովին հնարավոր է», – հավելել է Արաղչին՝ քննարկելով, թե երբ է նա պատասխանելու Ուիտկոֆին։

Leave a Comment