Թեհրանի և Վաշինգտոնի բանակցությունները ներկայումս կենտրոնացած են միայն Իրանի միջուկային ծրագրի վրա. կողմերը այլ հարցեր չեն քննարկում։ Այս մասին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում միայն միջուկային հարցերի շուրջ, այլ ոչ թե այլ թեմաների շուրջ», – ասել է նա լրագրողի հարցին, թե արդյոք այս խորհրդակցությունները հատկապես վերաբերում են Իրանի հրթիռային ծրագրին և Թեհրանի կողմից տարածաշրջանում տարբեր ուժերին ցուցաբերվող աջակցությանը։