Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հնարավոր է համարում Միացյալ Նահանգների հետ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը։
«Ես չեմ կարող դիրտարկումներ անել դրա մասին», – ասել է նա CBS հեռուստաալիքի եթերում, երբ հարցրել են, թե արդյոք Միացյալ Նահանգները մտադիր է հարվածել Իրանին։ «Բայց փաստն այն է, որ եթե նրանք ցանկանում են լուծում գտնել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի համար, միակ ճանապարհը դիվանագիտությունն է։ Եվ մենք դա ապացուցել ենք անցյալում։ Եվ կարծում եմ, որ դեռևս լավ հնարավորություն կա փոխշահավետ դիվանագիտական լուծման հասնելու»։ «Լուծումը մեզ համար հասանելի է։ Հետևաբար, (ամերիկյան) ուժերի կուտակման անհրաժեշտություն չկա։ Եվ ուժերի կուտակումը չի նպաստի դրան և ճնշում չի գործադրի մեզ վրա», – ընդգծել է Արաղչին։
Նախարարը կրկին հայտարարել է, որ Իրանը ստիպված կլինի հարվածել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական բազաներին, եթե Միացյալ Նահանգները հարձակվի Իսլամական Հանրապետության վրա:
«Եթե Միացյալ Նահանգները հարձակվեն մեզ վրա, մենք ունենք բոլոր իրավունքները պաշտպանվելու», – ասել է նա՝ պատասխանելով այս հարցի վերաբերյալ հարցին։ «Մեր հրթիռները չեն կարող հարվածել ամերիկյան հողին, ուստի ակնհայտ է, որ մենք պետք է այլ բան անենք։ Մենք ստիպված կլինենք հարվածել տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազային»։