ԱՄՆ-ն տասնամյակների ընթացքում առաջին անգամ Թայվանից ավելի շատ ապրանք է ներկրել, քան մայրցամաքային Չինաստանից



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տասնամյակների ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ն Թայվանից ավելի շատ ապրանք է ներկրել, քան մայրցամաքային Չինաստանից, հայտնում է Bloomberg-ը։

Ըստ Առևտրի դեպարտամենտի տվյալների, դեկտեմբերին Չինաստանից ապրանքների գնումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են գրեթե 44%-ով և կազմել 21,1 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ, նույն ժամանակահատվածում Թայվանից մատակարարումներն ավելի քան կրկնապատկվել են՝ հասնելով 24,7 միլիարդ դոլարի։

Սա տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի ֆոնին, որոնք փոխում են առևտրային հոսքերը։

Հիշեցնենք, որ Հայաստանը Թայվանը ճանաչում է որպես Չինաստանի անբաժանելի մաս։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment