Իսրայելը Միացյալ Նահանգներին տեղեկացրել է, որ չի հատկացնի միջոցներ Խաղաղության խորհրդին աջակցելու համար։ Այս մասին հայտնել է պետական հեռարձակող Kan-ը՝ հղում անելով աղբյուրին։
Իսրայելի ֆինանսների նախարար Զեև Էլկինը Kan-ի եթերում հայտարարել է, որ իր երկիրը «գումար չի տրամադրել Խաղաղության խորհրդին, քանի որ դրա համար հիմքեր չկան»։ «Մենք (Իսրայել – խմբ.) հարձակման ենք ենթարկվել, և մենք որևէ պատճառ չունենք ֆինանսավորելու Գազայի վերակառուցումը», – բացատրել է նա։
Kan-ի աղբյուրի խոսքով՝ Խաղաղության խորհրդին չֆինանսավորելու որոշումը նաև թույլ է տվել Իսրայելի կաբինետին լուծել ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի հետ տարաձայնությունները, որոնք նախկինում կասկածներ էին հայտնել հրեական պետության անդամակցության վերաբերյալ խորհրդին Թուրքիայի և Կատարի հետ միասին։