ԱՄՆ բանակցողները պատրաստ են ուրբաթ օրը Ժնևում Իրանի հետ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնել, եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում ստանան միջուկային համաձայնագրի վերաբերյալ մանրամասն իրանական առաջարկ։ Այդ մասին Axios-ին ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ ներկայիս դիվանագիտական տարբերակը, հավանաբար, վերջին հնարավորությունն է, որը նախագահ Թրամփը կտա Իրանին, նախքան ԱՄՆ-Իսրայել լայնածավալ ռազմական գործողություն սկսելը, որը կարող է ուղղակիորեն թիրախավորել Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։
