ՀՀ արդարադատության նախարարությունը E-draft միասնական հարթակում հրապարակել է ՀՀ քրեական և քրեակատարողական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագծերը, որոնք վերաբերվում են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման (ՊՎԱ) համակարգին։ Նախագծի հիմնավորումը ցույց է տալիս, որ դատական պրակտիկայում հաճախ ՊՎԱ միջնորդությունները մերժվում են բացառապես այն պատճառով, որ դատապարտյալը չի հատուցել տուժողին պատճառված վնասը, նույնիսկ երբ նա օբյեկտիվորեն չի կարող դա անել՝ պայմանավորված քրեակատարողական հիմնարկներում աշխատանքային սահմանափակ հնարավորություններով։ Այս թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի և «Իրավաբանական խորհրդատվական խումբ» փաստաբանական ընկերության փաստաբան Հունան Բաբայանի հետ։