Լա լիգայի 2025/26 մրցաշրջանի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով զիջել է «Օսասունային» հետ։
Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացել է «Օսասունայի» հարձակվող Անտե Բուդիմիրը։ Մադրիդցիներին հաջողվել է պատասխան գնդակը խփել 73-րդ րոպեին. աչքի է ընկել Վինիսիուս Ժունիորը։ Սակայն հիմնական ժամանակի վերջին րոպեին՝ 90-ին, հարձակվող Ռաուլի դիպուկ հարվածը հաղթանակ է պարգևել դաշտի տերերին։
Այս խաղից հետո «Ռեալը» 60 միավորով շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, սակայն «Բարսելոնան», որը 2 միավոր է զիջում մադրիդցիներին նաև մեկ խաղ պակաս ունի։ «Օսասունան» միավորով 9-րդ հորիզոնականում է։