Aurora News | Լուրերը մեկ տողով. Մարտի 1-ից կանխիկ վճարումների պարզաբանում, գնդակահարություն ԱՄՆ-ում, Միջին Արևելքի լարվածություն

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային:

• Բաբկեն Թունյանը Պարզաբանել է, որ մարտի 1-ից կանխիկ վճարումները չեն արգելվելու, պահպանվում են գործող սահմանափակումները, միաժամանակ նվազում են քարտային միջնորդավճարները։

• Իրանի և ԱՄՆ-ի միջև տարաձայնություններ կան պատժամիջոցների մեղմման շուրջ, նախատեսվում են նոր բանակցություններ աճող լարվածության ֆոնին։

• ԱՄՆ ավիակիրը մտել է Միջերկրական ծով՝ տարածաշրջանում ռազմական ներկայությունն ուժեղացնելու շրջանակում։

• Ֆլորիդայում գնդահակարվել  է Թրամփի նստավայր ներթափանցելու փորձ կատարած զինված անձը։

• Ռուսաստանը հայտարարել է, որ իր դիրքորոշումը նպաստել է Վենեսուելայի պետականության պահպանմանը։

• Հռոմի պապը Ուկրաինայի պատերազմի տարելիցին կոչ է արել անհապաղ խաղաղության։

• ԵՄ-ում քննարկվում է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի վավերացման կասեցումը։

• Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ և օդի ջերմաստիճանի 5-8 աստիճան նվազում։

Leave a Comment