Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը, նշելով, որ նախաձեռնված քրեական վարույթի նպատակը Եպիսկոսաց ժողովը տապալելն էր։
«Սա Հայաստանի պատմության ամոթալի օրերից մեկն էր, խայտառակություն։ Այս որոշումը բերելու է շատ վատ վիճակների»,– ասել է նա։
Ինչպես արդեն հայտնել ենք, փետրվարի 14–ին Գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից։