Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները. կան վիրավորներ



Հասարակություն


Փետրվարի 22-ին, ժամը 11:34-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև կողաշրջվել․ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք:

Երեք քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենաները:





Leave a Comment