Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը շարունակում է փայլել Արգենտինայի առաջնությունում։
6-րդ տուրի «Դեֆենսա և Խուստիսիայի» դեմ արտագնա խաղում, որը ավարտվել է 1:1 հաշվով, նա դաշտում անցկացրել է 70 րոպե՝ դառնալով շատ գեղեցիկ գոլի հեղինակ։
Հանդիպման վերջին րոպեներին դաշտի տերերը կարողացել են վերականգնել հաշվի հավասարությունը։