Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր Փաշինյանը պատարագի է մասնակցել Սեւան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, քահանան Չի՛ զեղչել Վեհափառ Հայրապետի անունը, և Պատարագն ընթացել է իր բնականոն հունով։
Հիմա ուզում եմ տեսնել՝ Վեհի անունը զեղչած «առաջնորդների» և քահանաների դեմքերը, դուք ձեզ «քցված» չեք համարու՞մ»:
Ինքը՝ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Սեւան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում մասնակցեցի սուրբ եւ անմահ պատարագի։